Առաքում և վճարում

 

 

– Բացի Promo.am -ում օնլայն պատվեր կատարելու եղանակից, պատվերներն ընդունվում են նաև գործող +374 (55) 309060 հեռախոսահամարի միջոցով։

 

– Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, այնուհետև նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը և նախընտրելի ժամանակահատվածը:

 

– Առաքումը և վճարումը իրականացվում է միայն ՀՀ դրամով:

 

– Երևան քաղաքից դուրս չի գործում առաքման ծառայություն։

 

 

Առաքման ծառայության պայմանները Երևան քաղաքում `

 

– Առաքում չի ձևակերպվում և առաքման ծառայություն չի գործում մինչև 10․000 դրամ գնումների դեպքում։

 

– 10․000 դրամից ավել գնումների դեպքում առաքման ծառայությունն անվճար է։

 

Հարգելի՛ հաճախորդ, մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով: Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, ապա անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ։

 

 

Առաքման պայմանները

 

Եթե Դուք Promo.am-ում պատվերը ձևակերպելուց հետո ցանկանում եք ավելացնել այլ ապրանքներ նախկին պատվերին, ապա կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապ հաստատել մեր օպերատորի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (55) 309060 և ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

 

 

Վճարման եղանակները

 

Promo.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

 

Կանխիկ: Կանխիկ պատվերի դեպքում Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:

 

Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են (Master, Visa, Arca) վճարային համակարգի միջոցով:

 

Idram վճարային համակարգով: Promo.am-ում ԻԴՐԱՄ-ով վճարելու համար հարկավոր է պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրել ԻԴՐԱՄ-ը, հաստատումից հետո անցնել ԻԴՐԱՄ-ի կայք և գումարը փոխանցել Ձեր հաշվից: Չունենք մասնակի վերադարձ՝ ելնելով բանկի քաղաքականությունից:

 

Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և Դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում և ստանալ համապատասխան կտրոնը:

 

Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին հայտնվելուն: Կորպորատիվ հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել +374 (55) 309060 հեռախոսահամարով և կապվել մեր կորպորատիվ վաճառքների մենեջերի հետ:

 

Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:

 

Հարգելի՛ հաճախորդ, եթե առաքման մեջ կլինեն բացակա ապրանքներ, որոնց համար Դուք վճարել եք, ապա այդ ապրանքների գումարը կվերադարձվի Ձեր հաշվեհամարին 5-7 աշխատանքային օրերի ընթացքում:

 

 

Կանխիկ վճարման պայմանները

 

– Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:

 

– Արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:

 

– Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

 

 

Վերադարձի, փոխանակման և չեղարկման քաղաքականություն

 

Փոխանակում

 

Յուրաքանչյուր ապրանքատեսակ ենթակա է փոխանակման այն գնելու պահից 14 օրվա ընթացքում՝ անկախ այն բանից, այն գնվել է առցանց, թե խանութ-սրահից: Եվ առցանց, և խանութ-սրահից գնված ապրանքը փոխանակվում է միայն խանութում։
Փոխանակման ենթակա ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի նախնական փաթեթավորմամբ։ Փոխանակման համար վերադարձվող ապրանքի առաքման ծախսերը հոգում է հաճախորդը: Խնդրում ենք համոզվեք, որ ապրանքը ապահով փաթեթավորել եք, որպեսզի վերադարձի առաքումը կազմակերպելու ժամանակ դրանք չվնասվեն:
Փոխանակման համար ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։

 

Ապրանքի վերադարձ

 

Յուրաքաչյուր ապրանքատեսակ ենթակա է վերադարձի այն գնելուց 14 օրվա ընթացքում: Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի նախնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։ Անկախ նրանից, թե ապրանքատեսակը գնվել է խանութ-սրահից, թե օնլայն, այն պետք է վերադարձվի խանութ-սրահ։ Վերադարձվող ապրանքի առաքման ծախսերը հոգում է հաճախորդը: Խնդրում ենք համոզվեք, որ ապրանքը ապահով փաթեթավորել եք, որպեսզի վերադարձի առաքումը կազմակերպելու ժամանակ դրանք չվնասվեն:

 

Գումարի վերադարձ

 

Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի վերոհիշյալ պայմաններին, ապա կկատարվի գումարի վերադարձ։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։

 

Պատվերի չեղարկում

 

Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել: